|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան», - «Ազատության հետ զրույցում նշել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն, արձագանքելով նախօրեին Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարի Մատենադարանում հայկական գրքերի դատարկ էջերի ցուցադրությանը:
Արա Խզմալյանի փոխանցմամբ՝ որևէ բնօրինակ երբևէ չի տեղափոխվել Գանձասար՝ հաշվի առնելով ձեռագրերի անվտանգության և պահպանման համակարգի բացակայությունը:
«Գանձասարում ցուցադրվել են միայն ձեռագրերի կրկնօրինակները: Դրանցից յուրաքանչյուրի բնօրինակը պահպանվում է Մատենդարանում: Մատենադարանը պատրաստ է դրանք ցույց տալ յուրաքանչյուր դիվանագետի, դեսպանի, ով մեկ տոկոս անգամ կասկածում է դրանց իսկությանը», - «Ազատությանը» փոխանցեց Արա Խզմալյանը:
Նա նշեց, որ Գանձասարում պահպանված և այժմ Մատենադրանում պահվող ամենահին հայկական ձեռագիրը թվագրվում է 909 թվականին, և այն կոչվում է «Վեհափառի Ավետարան»:
Հիքմեթ Հաջիևը Գանձասարի Մատենադարանի ցուցասրահում նախօրեին դիվանագետներին ցուցադրել էր, իբրև թե, հին հայկական գիրքերը: Բացելով ձեռագրերի մակետները, նա դիվանագետներին ցույց էր տվել այդ գրքերի դատարակ էջերը, ինչին ներկա պաշտոնյաները արձագանքել էին ծիծաղով: