|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Տեղեկացրել էինք, որ, «Փաստինֆո»-ի տեղեկություններով, օրերս նորածին է մահացել «Արմենիա» բժշկական կենտրոնում։ Արարատի մարզի 32-ամյա բնակչուհին հունիսի սկզբներին բժշկական կենտրոնում ծննդաբերել է տղա երեխա, ով ապրել է մեկ օր։ Մայրը բժշկուհուն է մեղադրում նորածին որդու մահվան մեջ։
Yerkir.am-ի հետ զրույցում Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 3-ին:
«Դեպքի մասին տեղյակ են քննչական մարմինները, և հիմա ախտաբանաանատոմիական հետազոտություն է իրականացվում: Նախնական տվյալներով` երեխայի մոտ տարածուն ինֆեկցիա էր` սեպսիս, որի մասին գիտեին ծնողները, իսկ թոքերում կար պնևմոնիա: Երեխայի արյունը վերցրել են և արյան մեջ եղել է սեպսիս կոչվածը` ներարգանդային վարակում է եղել»,- ասաց Աբրահամյանը:
Նա նշեց նաև, որ բժշկուհին ասել է, որ նորածնի ծնողները ժպտադեմ են հեռացել հիվանդանոցից, քանի որ նրանց բացատրել են` խնդիրը որն է: «Բժշկուհին հանրապետության լավագույն մանկական բժիշկն է: Պետք չէ անընդհատ բժիշկներին մեղադրել, սպասենք հետազոտության պատասխաններին»,- ասաց Աբրահամյանը: