կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-25 16:25
Հասարակություն

Հույսս դրել եմ դատական համակարգի անաչառության վրա. մահացած նորածնի հայրը հավատում է

Հույսս դրել եմ դատական համակարգի անաչառության վրա. մահացած նորածնի հայրը հավատում է

Տեղեկացրել էինք, որ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Արտաշատում նորածնի մահվան դեպքի առթիվ:

Yerkir.am-ի հետ զրույցում նորածնի հայրը` Մակար Անտոնյանը, նշեց, որ ինքը վաղուց էր բողոք ներկայացրել ոստիկանություն և հիմա սպասում է գործի ընթացքին:

«Հույսս դրել եմ դատական համակարգի անաչառության վրա, պետությունը ոնց ուզում է թող նրանց պատժի… Հույսս ոստիկանության վրա է, ես չեմ ուզում ոչ մի կերպ առնչվել այդ բժիշկների հետ, թող ոստիկանությունը նրանց հարցը լուծի, և նրանք ստանան իրենց պատիժը»,- ասաց նա:

Սիմա Եփրեմյանին ծննդալուծող բժիշկը` Կարինե Հովհաննիսյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ նախորդ շաբաթ գործը քննող քննիչն այցելել է հիվանդանոց և հարցաքննել բոլորին: «Ինձ էլ հարցաքննեցին` ինչ, ոնց է դեպքը եղել: Չգիտեմ, տեսնենք ինչ է լինելու»,- ասաց նա:

Բժիշկը նաև նշեց, որ դեպքից հետո որևէ կերպ չի առնչվել բողոքող կողմի հետ:

Դեպքի հետ կապված մանրամասներին դեռևս կանդրադառնանք: