|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հունվարի 24-ին, ժամը 20:45-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին «Opel astra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել ձորակը և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է՝ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Սպիտակ հատվածի 9-րդ կմ-ին «Opel astra» մակնիշի 34 NU 112 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1988 թ. ծնված Դ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ գլորվել ձորակը:
Փրկարարները վարորդին և ուղևորներ՝ 1986 թ. ծնված Ա. Ս.-ին և 1986 թ. ծնված Հ. Բ.-ին (ծնվ. 1986թ.) տեղափոխել են Ապարանի ժամանակավոր տեղակայված հենակետ:
Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
ԱԻՆ մամուլի ծառայություն