կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-23 20:56
Հասարակություն

«Lexus»-ի ու «Hyundai»-ի բախումից հետո վարորդները հոսպիտալացվել են

«Lexus»-ի ու «Hyundai»-ի բախումից հետո վարորդները հոսպիտալացվել են

Հունվարի 23-ին, ժամը 15:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Lexus» մակնիշի 35 MZ 702 (վարորդ՝ Դ. Բ.) և «Hyundai» մակնիշի 35 NC 841 (վարորդ՝ 1991 թ. ծնված Տ. Ս.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Lexus» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1957 թ. ծնված Մ. Բ.-ը և «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: