|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, սեպտեմբերի 27-ին, ժամը 18:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կ. Ուլնեցու փողոցի թիվ 66ա շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:34-ին, մարվել՝ 18:46-ին: Ամբողջությամբ այրվել է «Hyundai Elysion» մակնիշի 34 QA 095 պետհամարանիշով (վարորդ Լ. Ն.) ավտոմեքենան:
Վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական կենտրոն:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն