|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Հունվարի 23-ին, ժամը 13:32-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արտավազդ գյուղի մոտակա սարի լանջին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Nissan Xterra» մակնիշի 61 QՕ 666 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):
Հունվարի 23-ին, ժամը 01:40-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 34 QQ 669 (վարորդ Հ. Ա. ) և «ՎԱԶ-2109» մակնիշի 34 AU 806 (վարորդ Դ. Է.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
ԱԻՆ մամուլի ծառայություն