Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ ԱԻ, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի ու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչները: Հանդիպման նպատակն էր քննարկել քաղաքացիական պաշտպանության (ՔՊ) կոմունալ-տեխնիկական ու ՔՊ կապի և ազդարարման մարզային ծառայությունների ստեղծման գործընթացի հետ կապված հարցերը:
Խնդրի էությունն այն է, որ 2017 թ. ՀՀ մարզերի, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպություններում իրականացված ՔՊ վիճակի համալիր գնահատման արդյունքում պարզվել է, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ում և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում կատարված կառուցվածքային փոփոխությունների, վերջինիս տարածքային կենտրոնների և ստորաբաժանումների վերակազմակերպման ու կրճատումների պատճառով, մարզերում ՔՊ կապի և ազդարարման, ինչպես նաև ՔՊ կոմունալ-տեխնիկական ծառայությունների ստեղծման հենքային կազմակերպությունները բացակայում են:
Հանդիպման ընթացքում որոշվեց, որ հանրապետության մարզերում կապի ոլորտում գործունեություն իրականացնող մարմինների խնդիրները, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում ու ռազմական դրության ժամանակ ծագած հրատապ հարցերը (կապի խափանում, կառավարման կետերին և այլ մարմիններին հրատապ կապուղիների տրամադրում) լուծելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել ոլորտը կարգավորող ՔՊ ծառայություն: Համանման խնդիր է առաջացել նաև «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի (նախկին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ) հենքի վրա ՀՀ մարզերում ստեղծված ՔՊ կոմունալ-տեխնիկական ծառայություններում:
Հանդիպմանն առաջարկ եղավ նաև քննարկել ՀՀ մարզպետարանների հենքի վրա ՔՊ կապի և ազդարարման, ինչպես նաև կոմունալ-տեխնիկական ծառայություններ ստեղծելու և կապ տրամադրող ու կոմունալ ծառայություններ մատուցող կազմակերպություններին հավասարազոր իրավունքներով այդ ծառայությունների մեջ ներգրավելու հարցը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց մեկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ:
ԱԻՆ մամուլի ծառայություն