Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ամենակարևոր իրադարձությունը համարում է նախագահի ընտրման ժամկետից մեկ ամիս առաջ նախագահի թեկնածուի անուն հրապարակելը: ԱԺ ճեպազրույցների ժամին նա նշեց, որ հետաքրքիր թեկնածություն է առաջադրվել` և' մարդկային, և' պրոֆեսիոնալ որակների առումով:
«Չգիտեմ՝ մեզ համար առավելություն է, թե` թերություն երկար ժամանակ նրա` Հայաստանում ապրած չլինելը։ Հաճախ շեշտվում է անկուսակցական լինելը, որը որպես անհրաժեշտություն է շեշտվում, բայց ես չեմ կարծում, որ կուսակցական լինելն այնպիսի բան է, որը կարող է խանգարել մարդուն նախագահ լինել: Կուզեի ընդգծել, դուք էլ նկատեիք, որ Հայաստանի պետական քաղաքական էլիտայում դրական առումով փոփոխություններ են նշմարվում՝ պաշտոններում առաջադրվող նոր մարդիկ որակական առումով և դրական հատկանիշներով տարբերվում են նախորդներից»,- ասաց Վարդանյանը:
Դիտարկմանը` եթե Արմեն Սարգսյանը չընդունի Հանրապետականի առաջարկը, արդյո՞ք կա այլ թեկնածու, որին իրենք տեսնում են նախագահի պաշտոնում, նա պատասխանեց, որ մինչև Արմեն Սարգսյանի թեկնածության մասին հայտարարվելը, մամուլում տարբեր անուններ են շրջանառվել, որոնց թվում կային մարդիկ, ովքեր կարող էին հավակնել այդ պաշտոնին։
Ինչ վերաբերում է շահարկումներին, թե օրենքի խախտում է Սարգսյանի թեկնածության առաջադրումը, քանի որ նա երկար տարիներ չի ապրել Հայաստանում, Վարդանյանը նշեց, որ ցանկացած դեսպանատուն համարվում է տվյալ երկրի տարածքը, և Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի չի կարող չհամարվել: «Շատ բարդ չի տեսնել նրա պաշտոնավարման ժամկետները և համեմատել` այդ ժամկետը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ: Արհեստական հարցեր ենք ստեղծում ու հետո փորձում հարթել դրանք»,- եզրափակեց ՀՅԴ խմբակցության քարտուղարը: