| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԻՆ մամուլին ծառայության փոխանցմամբ, հունվարի 21-ին, ժամը 19:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Փափազյան փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած (արգելափակված է ավտոմեքենայում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW 754LI» մակնիշի 34 DV 960 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանած «Hyundai Sonata» մակնիշի 75 UR 555 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Վ.) և «Mercedes E320» մակնիշի 34TF183 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ղ.) ավտոմեքենաներին, այնուհետև` ծառին:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, տուժածին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շատապօգնության ավտոմեքենային: Նա հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ մահացել է:
Դեպքի վայրում են գտնվել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: