| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մայիսի 8-ին, ժամը 14:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի թիվ 8 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Հ. Գ.), «Mercedes E350» մակնիշի (վարորդը՝ Հ. Մ.) և «BYD» մակնիշի (վարորդը՝ Հ. Պ.) ավտոմեքենաները. Հ. Պ.-ն տեղում մահացել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Հ. Մ.-ն և ուղևորները՝ Ա. Մ.-ն (ծնված 1986 թ.), Ն. Ս.-ն (ծնված 1986 թ.) և Ս. Ք.-ն (ծնված 1996 թ.) հոսպիտալացվել են Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «BYD» և «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենաները, դադարեցրել «BYD» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը, սահմանազատել տարածքը և իրականացրել վառելիքաքսուքային նյութերից ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: