| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր Երևանում անցկացվեց 2016 թվականի ձյան վոլեյբոլի ՀՀ առաջնությունը, որին մասնակցեցին տղամարդկանց` 10 և կանանց 6 զույգեր։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Վոլեյբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, մասնակիցները հանդես եկան ենթախմբերում,որից հետո անցկացվեցին կիսաեզրափակիչ հանդիպումներ։ Տղամարդկանց պայքարում երրորդ տեղ գրավեց Աջափնյակ թիմը,իսկ եզրափակիչ խաղում հանդիպեցին ՖԻՄԱ-1 և ՖԻՄԱ-2 թիմերը,խաղը ստացվեց լարված և հետաքրքիր,ի վերջո հաղթեց ՖԻՄԱ-1 (Գրիգորի Ամբարյան և Հովհաննես Ասմարյան)զույգը։ Կանանց պայքարում երրորդ տեղ գրավեց «Նժդեհ-2» թիմը,իսկ եզրափակիչում մրցեցին «Սյունիք»-ն ու «Նժդեհ»-ը: Հաղթեցին «Սյունիք»-ի փորձառու ներկայացուցիչները՝ 2։0 հաշվով(Նարե Հովհաննիսյան,Մարիա Հովհաննիսյան)։ Մրցանակակիր բոլոր զույգերը պարգևատրվեցին պատվոգրերով,մեդալներով,գավաթներով,իսկ Հովհաննես Ասմարյանը և Մարիա Հովհաննիսյանը արժանացան առաջնության լավագույն խաղացողների մրցանակներին։