|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Երևանում վրաերթ է տեղի ունեցել: Ժամը 13:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վարդանանց և Հանրապետության փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ, 33-ամյա Սոնա Մանուչարյանին և 3-ամյա Մարիամ Պողոսյանին:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Վարորդը վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի: Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են Մուրացան բժշկական կենտրոն։ Ս. Մանուչարյանը աշխատում է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում՝ որպես կադրերի բաժնի ղեկավար: Վրաերթի ենթարկվածն էլ նրա դուստրն է: