Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականի միջոցով անդրադարձավ իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից կուտակված հարկերի և տուրքերի պարտավորությունների խնդրին: Հաշվի առնելով, որ այդ տույժերի և տուգանքների խնդիրներն ամբողջական լուծումներ չեն ստացել, անհրաժեշտ է համակարգային մոտեցում, որպեսզի խնդիրը լուծվի և կանխվի նման ծավալի պարտավորությունների ձևավորումը:
Վարչապետը հանձնարարեց տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության և ֆինանսների նախարարներին, ՊԵԿ-ին և ՀՀ մարզպետերին` ամփոփել և ներկայացնել գույքահարկի, հողի հարկի, ապառքների և այլ պարտավորությունների մարման մեխանիզմների ու նման պարտավորությունների չկատարման դեպքում պատասխանատվության միջոցների հստակեցման մասին առաջարկներ:
Վարչապետը հստակեցրեց, թե ինչի մասին է հանձնարարականը: «Մենք պետք է մեկ անգամ հիմնովին լուծենք խնդիրը, մաքրենք ու մաքուր էջից սկսենք: Կան տարիներով կուտակված պարտքեր: Առաջարկելու ենք ճկուն մեխանիզմներ, որ տույժ-տուգանքները չկուտակվեն ու չդառնան անլուծելի խնդիր: Այստեղ անհրաժեշտ են տրամաբանված, հաշվարկված ու համարձակ առաջարկություններ»,- ասաց նա: