Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ստեղծվել է յուրօրինակ պատվաստանյութ, որ կկանխի քաղցկեղի առաջացումը: Այն խթանում է իմունային համակարգի աշխատանքը, որպեսզի վերջինս գտնի քաղցկեղի բջիջները և ոչնչացնի դրանք. տեղեկացնում է doctors.am-ը:
Պատվաստանյութն ի վիճակի չէ լիովին բուժել քաղցկեղը, բայց մասնագետները կարծում են, որ դա հնարավորություն կտա ուռուցքը վերածել քրոնիկ հիվանդության:
Ըստ մասնագետների` պատվաստանյութի ներարկումը հիվանդներին երկար ապրելու հնարավորություն կընձեռի` պահելով հիվանդությունը վերահսկողության տակ:
Գիտնականները հայտարարում են, որ իմունային համակարգն ակտիվացնող մեթոդը կոչնչացնի քաղցկեղը` առանց որևէ ծանր հետևանքների: Սովորաբար իմունային համակարգը «չի ճանաչում» քաղցկեղը: Նոր մեթոդն ուղղված է համակարգին «խաբելուն», որպեսզի այն ճանաչի վարակն ու հարձակվի դրա վրա:
Ամերիկյան Մայո կլինիկայի մասնագետները փորձել են պատվաստանյութի արդյունավետությունը մկների վրա: Արդյունքում հիվանդ մկների իմունային համակարգը հարձակվել է հիվանդ բջիջների վրա` չդիպչելով առողջներին:
Կարևոր է այն հանգամանքը, որ պատվաստանյութն մեծացնում է դիմադրողականությունը` չհանգեցնելով հիպերակտիվացման:
Ներկայումս ուսումնասիրվում է պատվաստանյութի ազդեցությունը շագանակագեղձի քաղցկեղի վրա, սակայն դեղամիջոցը կարող է փրկել նաև թոքերի, ուղեղի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից: