|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց նվազ նշանակության հարկային իրավախախտումների համար նախազգուշացման սահմանման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ՓՄՁ-ների հետ հանդիպումների ժամանակ վեր են հանվել նվազ նշանակության` հաճախակի հանդիպող իրավախախտումներ, որոնք վերաբերում են հարկային մարմիններին անհրաժեշտ փաստաթղթերը սահմանված ժամկետներում ներկայացնելու կամ թերի ներկայացնելու դեպքերին։
Նման իրավախախտումների դեպքում ներկայումս նախատեսված է տուգանքի նվազագույն և առավելագույն չափ, սակայն դրանց որոշման օրենսդրական հիմքերը բացակայում են, ինչը թույլ է տալիս կիրառող մարմնին ցուցաբերել հայեցողական մոտեցում։ Միաժամանակ, նման բնույթի խախտումները նվազ նշանակության են, և առաջին անգամ նման խախտում թույլ տվող տնտեսվարողների նկատմամբ կարող է կիրառվել զգուշացում, սակայն ներկայումս նման նախաձեռնությունը օրենսդրությամբ ամրագրված չէ։
Վարչապետը, ելնելով վերոնշյալից, հանձնարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, ՊԵԿ նախագահին` մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմին ներկայացնել հարկային ոլորտում նվազ նշանակության իրավախախտումներ առաջին անգամ կատարելու դեպքում տնտեսվարողների նկատմամբ նախազգուշացում կիրառելու և տուգանքի չափի հստակեցման վերաբերյալ առաջարկություններ։