|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Այսօր` կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց թվային օրակարգի մշակման և իրագործման վերաբերյալ: Կառավարության հնգամյա ծրագրով սահմանված են թվային օրակարգից բխող մի շարք համալիր միջոցառումներ` հստակ ժամկետներով, այդ թվում` պետական և մասնավոր հատվածների համագործակցությամբ թվային ռազմավարության և գործողությունների ծրագրի ընդունումը:
Թվային օրակարգի շրջանակներում արդեն իսկ ձևավորվել է թվային զարգացման աջակցման խորհուրդ, մշակման փուլում է միասնական թվայնացված միջավայրի իրականացման ծրագիրը:
«Հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը` պետք է նշել, որ ժամանակակից թվային օրակարգի իրագործումը պահանջում է միասնական, մասնագիտացված և համակարգված մոտեցումներ: Հանձնարարում եմ կառավարության աշխատակազմի ղեկավարին` 15-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկությունների փաթեթ պետական կառավարման և ՏԻՄ էլեկտրոնային համակարգերի զարգացման քաղաքականության համակարգման և մասնագիտացված օղակի ձևավորման վերաբերյալ»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով` պետք է թվային օրակարգի վերաբերյալ ստեղծվի մեկ կենտրոն, որը կկանոնակարգի քաղաքականությունը: