կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-06 12:25
Արցախ

Մայիսի 4-ի տվյալներով՝ մեծ ծավալի տարբեր ապրանքատեսակներ են ներկրվել Արցախ

Մայիսի 4-ի տվյալներով՝ մեծ ծավալի տարբեր ապրանքատեսակներ են ներկրվել Արցախ

Սույն թվականի ապրիլի 4-ից ի վեր կառավարությունում ձևավորված օպերատիվ շտաբի միջոցով նյութական աջակցություն է հավաքագրվում հիմնականում ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին և Պաշտպանության բանակին աջակցելու համար: Մայիսի 4-ի տվյալներով՝ աջակցության նպատակով մեծ ծավալի տարբեր ապրանքատեսակներ են ներկրվել Արցախ, որոնց միայն մի մասն է օպերատիվ շտաբի միջոցով փոխանցվել հասցեատերերին. տեղեկանում ենք ԼՂՀ կառավարության կայքից:

Շտաբի կողմից պահեստավորված ապրանքները դասակարգվել են ըստ խմբերի և տրամադրվել Պաշտպանության բանակին, սահմանամերձ համայնքներից տեղահանված բնակչությանը, հիվանդանոցներին ու ռազմական հոսպիտալներին և սահման մեկնած կամավորների ընտանիքներին: 

Շտաբի պահեստներից արդեն դուրս է եկել ստացած աջակցության հիմնական մասը, մասնավորապես՝ 3,020 տուփ, 9,849 արկղ և 141,2 տոննա սնունդ, ավելի քան 154,207 շիշ ըմպելիք, մոտ 104,680 տուփ և 267 արկղ ծխախոտ, 6,021 անկողնային պարագաներ և այլն: 

Կից փաստաթղթերով ներկայացնում ենք մինչև մայիսի 4-ը ստացված նյութական աջակցության մուտքիև ելքի վերաբերյալ մանրամասն հաշվետվությունները: