Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում արդարադատության նախարարությունը ներկայացրել է մի խումբ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին որոշումը:
Առաջարկվում է Ազգային ժողովի հաջորդ գումարման ընտրությունները անցկացնել պարզ 100% համամասնական ընտրակարգի միջոցով` կուսակցության, կամ դաշինքի մեկ ընդհանուր ցուցակով:
Գործող ընտրական օրենսգրքով սահմանված դրույթների համաձայն` 101 պատգամավորներ ընտրվում են երկաստիճան համամասնական համակարգով` կուսակցական ցուցակներով ու 13 ընտրական տարածքների ցուցակներով: Քվեաթերթիկը ներառում է կուսակցության համամասնական ցուցակը և տվյալ ընտրական տարածքի ցուցակը: Տարածքային ցուցակի թեկնածուները պետք է լինեն նաև համամասնական ցուցակում, իսկ ընտրողը կարող է որևէ կուսակցության ցուցակն ընտրելուց բացի նախընտրություն տալ տարածքային ցուցակում ընդգրկված թեկնածուներից մեկին, ուստի նման համամասնական ընտրական համակարգը էականորեն շեղված է մաքուր համամասնական ընտրակարգից և հիմքում իրականում ընկած է թաքնված մեծամասնական ընտրակարգը: Նման ընտրական համակարգով ընտրություններ անցկացնելը չի բխում ժողովրդավարական իշխանություն ձևավորելու սկզբունքից: 2017 թվականի ընտրությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր ընտրական տարածքներում հիմնականում հաղթելեն տարածքային այն թեկնածուները, որոնք իրենց քարոզարշավը կառուցել են բացարձակապես ոչ քաղաքական հենքի վրա: Մրցապայքարը հիմնականում ընթացել է, որպես ռեսուրսների պայքար:
Հաշվի առնելով վերոշարադրյալը, նախագծով ներկայացված ընտրական օրենսգրքում փոփոխությունները միտված են Ազգային ժողովի հաջորդ գումարման ընտրությունները անցկացնելպարզ 100% համամասնական ընտրակարգի միջոցով` կուսակցության, կամ դաշինքի մեկ ընդհանուր ցուցակով: