Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց`« այն, ինչ կատարվեց, զգալի առումով ֆռռացնոցի էր»` նկատի ունենալով ԱԺ-ի կողմից Ընտրական օրենսգրքի ընդունմանը:
Ըստ նրա`Ընտրական օրենսգրքի ամենաֆունդամենտալ հարցը չընդգրկվեց օրենսգրքում: «Կա կայուն փոքրամասնություն։ Եթե Ա թիվը մեծամասնությունն է, կայուն է, ուրեմն Բ թիվը, որը 100-ից հանած Ա-ն է, ընդդիմությունն է, ուրեմն նույնպես պետք է կայուն լինի: Իսկ նրանք արհամարհեցին այս ֆունդամենտալ հարցը»,- ասաց նա:
Բագրատյանի խոսքով` նաև կայուն մեծամասնություն ասելիս պետք է թիվը ֆիքսեին: «Իրանք ասում են` կայուն մեծամասնության համար նվազագույն թիվը ֆիքսենք, բայց կայուն փոքրամասնության համար չֆիքսենք: Այ սա խայտառակություն է»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ասացին, որ հունիսից հետո կարող են որոշակի փոփոխություններ լինել ԸՕ-ում, Բագրատյանն արձագանքեց, «Բայց եթե ես հիմա ճիշտ եմ, ինչի՞ հիմա չեն փոխում: Ես 5 տարվա դեպուտատ եմ, մինչև հիմա ի՞նչ են խոսք տվել, որ կատարել են»: