| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կա դժգոհություն, ինչու չէ` նաև ընդվզում, բայց ոչ` բունտ, «բունտ» որակումը չափազանցված է. խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը` անդրադառնալով հարցին` հնարավո՞ր է թանկացումները հանգեցնեն բունտի:
Նա նշեց, որ գնաճը մեղմելու թեմայով լսումներ են անցկացնում, և որ այդ լսումները նախատեսել էին դեռևս դեկտեմբերին: «Սակայն հիմա ինքս այն կարծիքին եմ, որ ավելի ճիշտ կլիներ լսումներ անցկացնել հունվարից հետո, որովհետև այդ ժամանակ կունենայինք ակցիզային հարկի ավելացման պատճառով այս կամ այն ապրանքատեսակների վրա ազդեցության վերլուծությունը: Քաղաքական բոլոր ուժերի մտահոգությամբ է պայմանավորված լսումներն անցկացնելը»,- ասաց պատգամավորը:
Հարությունյանը չբացառեց, որ որոշ հարկատեսակների մեջ փոփոխություն կլինի: «Եկմատահարկի մասով պետք է լինեն արմատական, այլ ոչ թե կոսմետիկ փոփոխություններ: Փոփոխություններ անհրաժեշտ է կատարել լուրջ վերլուծությունների հիման վրա, որպեսզի բյուջետային եկամուտների վրա չազդի»,- ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումների արդյունքում իշխանությունները հարկերի նախկին մակարդակին վերադառնան, որպեսզի բենզինի, դիզվառելիքի և սեղմված գազի գները նվազեն, Հարությունյանը պատասխանեց. «Ես ոչ մի բան չեմ ուզում բացառել, խնդիրը պետք է լինի մեղմել հետևանքները, որոնք առաջանում են այս կամ այն որոշման արդյունքում: Մեղմելու ճանապարհներից ամենակարճը՝ վերադառնալ նախկին դրույքաչափերին: Դա լուծումներից մեկն է, բայց կան նաև այլ լուծումներ: Այս լսումների ընթացքում, հավանաբար, կառավարությունը կներկայացնի, թե ինչ ճանապարհներով կարող է գնալ»: