|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր Երևանում տեղի ունեցավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որի ավարտից հետո հայտրարարությամբ հանդես եկավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը` մափոփելով նիստի արդյունքները: Օրակարգի հարցերից էին թվային տնտեսության անցումը` չորս ուղղություններով: ԵԱՏՄ անդամ երկրները համաձայնեցված գործողություններով պետք է անցում կատարեն թվային օրակարգին` կազմելով աշխատանքային և փորձագիտական խմբեր:
Ենթադրվում է որ թվային օրակարգն իրականացնելու համար կստեղծվի մեկ միասնական ռեեստր, որտեղ կմշակվեն ԵԱՏՄ անդամ երկրների նախաձեռնությունները և ծրագրերը: Օրակարգի հաջորդ հարցը առևտրի իրականացման հարցում խոչընդոտների վերացման ճանապարհային քարտեզի հաստատումն էր:
Հատկապես ուշադության են արժանացել վարորդական վկայականների հետ կապված խնդիրները: Որոշում է կայացվել մշակել միասնական կանոններ:
«Վարորդական վկայականների տրամադրման հարցում կլինեն արմատական փոփոխություններ: Տրանսպորտի ոլորտը թվայնացվում է, առաջ են գալիս նոր մեքենաներ, որոնց վարորդները պետք է տիրապետեն նոր ունակությունների, նոր գիտելիքների:Առաջ են գալիս անօդաչու մեքենաներ, խառը տիպի մեքենաներ, և այդ մեքենաների վարորդները պետք է նեղ մասնագիտական գիտելիքների տիրապետեն»,- ասաց Տիգրան Սարգսյանը: