|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան խոսել է Մխիթարյանի՝ «Արսենալ» հավանական տեղափոխության մասին.
«ՄՅՈւ-ն չի գնի Ալեքսիս Սանչեսին այնքան ժամանակ, մինչև Մխիթարյանը չհամաձայնի տեղափոխվել «Արսենալ»: Նա դեռևս 2.5 տարվա պայմանագիր ունի ՄՅՈւ-ի հետ և նա պետք է որոշում կայացնի իր ապագայի համար: Սանչեսը կկազմի Մխիթարյանի գործարքի մի մասը և այլ կերպ լինել չի կարող»,- Ռայոլայի խոսքերն է փոխանցում The Times-ը:
Հիշեցնենք, որ անգլիական հեղինակավոր ԶԼՄ-ները վստահեցնում են, որ «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը մոտ է համալրելու մանկունյացիների կազմը, իսկ գործարքի մեջ կարող է ներառվել նաև հայ ֆուտբոլիստը: