|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Արևելյան Ուկրաինայում անցկացված հանրաքվեի մասնակիցները սպասում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմանը: Այդ մասին, ըստ Газета.Ru-ի, գրում է The Telegraph-ը:
Ըստ պարբերականի՝ հանրաքվեի արդյունքները կանխատեսելի են, և այժմ բոլորի ուշադրությունը սևեռված է Կրեմլի վրա:
Պարբերականը նշում է, որ այսօր կամ վաղը Դոնեցկը, ամենայն հավանականությամբ, կհայտարարի իր անկախության մասին, ինչից հետո կսկսվի ուկրաինական ճգնաժամի ավելի վտանգավոր փուլը:
Միևնույն ժամանակ, թերթը նշում է, որ դեռևս «չկան նշաններ», որ Պուտինը կորոշի կրկնել Ղրիմի սցենարը: