|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժամանակ»-ը գրում է. «ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը ձևական է հաճախում խորհրդարան, անգամ քվեարկություններին չի մասնակցում: Պատգամավորը կոշտ ասելիք ունի, բայց՝ մայիսի 25-ից հետո, երբ պարզ կլինի հարկային մարմինների տուգանքները դատարանում վիճարկելու վերջնական որոշումը: Եթե այդ որոշումը լինի ընդդեմ իրեն՝ դա լուրջ հարված կլինի Աղաբաբյանի բիզնեսին:
Աղաբաբյանի մերձավորների փոխանցմամբ՝ դա կարող է պարզապես սեպ խրել նրա ու ՀՀԿ վերնախավի միջև, քանի որ այդպիսով իշխանությունները ուղղակի ցույց կտան Աղաբաբյանին իր տեղը: Նրա մերձավոր շրջապատում միաժամանակ հիշատակում են Աղաբաբյանի քրոջ ամուսնու՝ Աժ նախագահ Գալուստ Սահակյանի դերակատարումը, որը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ այդ հարցում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։