Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հրանտ Դինքի սպանության գործը շարունակելու է լսվել Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանում։ Դատական նիստին ներկա են եղել Դինք ընտանիքի փաստաբաններ Հաքան Բաքըրջըօղլուն, Բահրի Բելենը, Իսմայիլ Ջեմ Հալավուրթը, Էմել Աթաքթուրքը, Սեբու Ասլանգիլը, Էսրա Սալամանլըն, Մելիքե Փոլաթը, մինչդեռ` մեղադրյալներն այնտեղ չեն եղել. տեղեկացնում է «Ակօս»-ը:
«TÜBİTAK»-ից հաշվետվություն
Փորձում են պարզել, թե Հրանտ Դինքի սպանության օրը «Ակօս»-ի շենքի շրջակայքում տեսախցիկների ֆիքսած անձը որպես դրդիչ ձերբակալված Յասին Հայալի եղբայր Օսման Հայա՞լն է, թե՞ ոչ։ Ավելի վաղ դատարանը տեսագրություններն ուղարկել էր Թուրքիայի գիտական և տեխնոլոգիական ուսումնասիրությունների խորհուրդ (TÜBİTAK)՝ հետազոտության։ Սակայն «TÜBİTAK»-ը, բարելավելով տեսագրությունների որակը, դրանք հետ է ուղարկել դատարան։
Ահմեթ Իսքենդերը՝ Բելգիայում
Դատարանը մեղադրյալ Ահմեթ Իսքենդերին ձերբակալելու որոշում էր կայացրել։ Դատարան գրություն էր ուղարկել, որում նշվում էր, որ Ա․ Իսքենդերը գրանցված է և բնակվում է Բելգիայում։
Գործերը պետք է կցվեին
Դատական նիստի ժամանակ Դինք ընտանիքի փաստաբան Հական Բաքըրջըօղլուն նշեց, որ անհրաժեշտ էր պատկան մարմինների դեմ հարուցված գործը կցել Դինքի սպանության հիմնական գործին։ Նա նաև նշեց, որ հանցավոր կազմակերպության բացահայտման գործն էլ է հիմնական գործի մասը կազմում։ Բաքըրջըօղլուն պահանջեց, որ վճռաբեկ դատարանը դատախազությունից տեղեկանա, թե պատկան մարմինների դեմ հարուցված գործը ո՞ր դատարանում է լսվելու, և հանցավոր կազմակերպության բացահայտման գործը ո՞ր փուլում է։
Բաքըրջըօղլուն պահանջեց, որ դեպքի օրվա տեսագրություններում հայտնված անձի ինքնության բացահայտման համար տեսագրություններն ուղարկվեն դատաբժշկական փորձաքննության կենտրոն և դատարան, նաև պահանջեց, որ Օգուն Սամասթը, ով լսումներին ներկա գտնվելու դիմում էր ներկայացրել, նույնպես մասնակցի լսումներին։
Դատական նիստից առաջ Հրանտի ընկերները են խոսել․ կարծես թե գործը նոր է սկսում։
Դատարանը որոշում է կայացրել տեսագրություններում հայտնված անձի ինքնությունը բացահայտելու համար տեսագրություններն ուղարկել դատաբժշկական փորձաքննության կենտրոն։
Դատարանը մերժել էր Օգուն Սամասթի՝ Ստամբուլի բանտերից մեկը տեղափոխվելու պահանջը։ Սակայն որոշում կայացվեց, որ եթե Օգուն Սամասթը ցանկություն հայտնի, ապա նրան բանտից տեղափոխելու են՝ մյուս դատական նիստին ներկա գտնվելու համար։ Դատարանը նաև սպասելու է պատկան մարմինների գործի քննության հետ կապված վճռաբեկ դատարանի որոշմանը։
Դատարանը դատախազությունից տեղեկություն է պահանջել այն մասին, թե որ փուլում է գտնվում հանցավոր կազմակերպության բացահայտման գործը։
Դատարանը որոշում է կայացրել ուժի մեջ պահել Էրհան Թունջելի՝ երկրից չբացակայելու որոշումը։
Հաջորդ դատական նիստը կայանալու է 2016թ․ մարտի 4-ին։