Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր արտադրամաս էին գնացել՝ պահանջելով վերաբացել այն: Բողոքի ակցիայի մասնակիցները վկայակոչում էին իշխանությունների նախապես արված այն հայտարարությունը, թե ապրիլի 20-ից կթույլատրվի տեքստիլ արտադրամասերի գործունեությունը:
ֆաբրիկա են ժամանել ոստիկաններ և ակցիայի մասկաիցներից պահանջել են տեղաշարժման թերթիկներ: Նշել են՝ դրանց բակացայության դեպքում բոլորի նկատմամբ 100.000 դրամի չափով վարչական իրավախախտումների մասով արձանագրություններ կկազմեն։
«Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները դադարեցրել են բողոքի ակցիան և նշել են, որ կսպասեն պարետի համապատասխան որոշմանը։
«Ֆաբրիկայում հիմնականում կանայք են աշխատում, տանը նստելուց հոգնել են, աշխատել են ուզում: Նրանք ըմբռնումով մոտեցան երբ ասացինք, որ արտադրամասը բացելու համար պետք է լինի Պարետատան համապատասխան որոշումը»,- Yerkir.am-ին ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
Մի քանի աշխատակից, ում մոտ անձնագիր չի եղել Ոստիկաության Վանաձորի բաժին են տարել, պարզել անձն ու բաց թողել:
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում տեղի ունեցածին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱԺ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա գրել է.
«Ի հեճուկս կառավարության խոստման, որ ապրիլի 20-ից տեքստիլը կարող է աշխատել Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասի շուրջ 2000 աշխատողներին այսօր տուգանքների միջոցով թույլ չեն տվել աշխատել: Ահա նրանք արտադրամասից դուրս գալու և բողոքի ցույցի գնալու պահին:
Հետաքրքիր է այս մարդկանց ընտանիքներն ինչպե՞ս են գոյատևելու, երբ սոցիալական աջակցությունը նույնպես նրանց շրջանցել է»: