Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաների միջև կապեր կան տարբեր ոլորտներում։ Միաժամանակ, կա աշխատանքային խումբ՝ հաղորդակցությունները բացելու համար․ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա հիշեցրել է, որ որոշ ժամանակ առաջ թեժ գիծ է ստեղծվել նաև երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև։
«Ես մի քանի անգամ հեռախոսով խոսել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Մեր դիրքորոշումը խաղաղության պայմանագրի և, առհասարակ, տարածաշրջանում կայունության համար կարևոր տարրերի վերաբերյալ այն է, որ հիմնական կողմերը Ադրբեջանն ու Հայաստանն են, և ոչ ոք մեր փոխարեն պայմանագիրը չի ստորագրի»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Նա հավելել է, որ կան նաև բազմաթիվ միջազգային նախաձեռնություններ, և Ադրբեջանը պատրաստ է աշխատել կողմերի հետ, որոնք ցանկանում են իրենց ներդրումն ունենալ գործընթացում։