Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահի պաշտոնում ընդդիմադիր թեկնածու չառաջադրելը նշանակում է կանաչ լույս վառել Հանրապետականի թեկնածուի համար. ասուլիսի ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե իրենց թիվը քիչ է խորհրդարանում և իրենց թեկնածուն չի անցնելու, ի՞նչ իմաստ ունի առաջադրել թեկնածու:
«Դա մեզ համար ցավալի փաստ է, մանավանդ, որ խորհրդարանական մարմինների ընտրության ժամանակ կողմ ենք քվեարկել «Ծառուկյան» դաշինքի բոլոր թեկնածուներին: Դա արել ենք առավել արդյունավետ ընդդիմադիր դաշտ ստեղծելու համար, բայց մեր այդ ջանքերն արդյունքներ ցույց չեն տալիս, դա ցավալի է»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ թեև իրենք խորհրդարանում փորքամասնություն են, բայց չեն հարմարվում, այլ փոփոխության համար քայլեր են անում: «Եթե այդպես է` ի՞նչ իմաստ ուներ այսօրվա նրանց նախագծերի բերելը, փոքրամասնություն էին, թող չհեղինակեին այդ նախագծերը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր «Ծառուկյան» դաշինքը Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու երկու օրինագիծ էր ներկայացրել, որոնց «Ելք»-ը կողմ էր քվեարկել:
Այնուհետև Փաշինյանը նշեց, որ ցանկանում է արձանագրել, որ «Ծառուկյան» դաշինքը չէր կարող ստացած չլինել իրենց գրությունը: «Ինքս Վահե Էնֆիաջյանի ձեռքին մեր այդ նամակի օրինակը տեսել եմ»,- ասաց նա:
Նշենք նաև, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ «Ելք»-ից նամակ չեն ստացել` նախագահի պաշտոնում Զեյնալյանի թեկնածությունը պաշտպանելու առաջարկով: