Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրական մշտադիտարկման և համաճարակաբանական վերլուծության արդյունքներով Երևանի հիվանդանոցներում գրիպով և սուր շնչառական վարակներով դիմելիությունը կայունացել է։ Նվազել են ամբուլատոր պոկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը և շտապօգնության կանչերը: Դիմելիության աճ է գրանցվել միայն մարզային հիվանդանոցներում։
Ներկայումս հանրապետության բժշկական կազմակերպություններում բուժում է ստանում 650 հիվանդ, որոնց մեծ մասը 0-4 տարեկան երեխաներ են:
Առողջապահության նախարարության մասնագետներն այցելում են բժշկական կենտրոններ՝ տեղում ծանոթանում ստացիոնարների ծանրաբեռնվածությանը, գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդների կլինիկական վիճակին և քննարկում բուժման կազմակերպական հարցեր։
Նշենք, որ 2017-2018թթ. գրիպի սեզոնին ընդառաջ նախարարության մասնագետները կրթվել են բռնկումների վարման և տեղայնացման աշխատանքներ կազմակերպելու և իրականացնելու ուղղությամբ։ Համաճարակաբանների համար կազմակերպված տարեկան աշխատաժողովում ներկայացվել են սեզոնի առանձնահատկությունները։
Վերակենդանացման բաժանմունքների մասնագետների համար կազմակերված սեմինար-դասընթացին մասնակցել են նաև միջազգային փորձագետներ։ Այն համապատասխանեցվել է նախարարի հրամանով հաստատված բուժման ուղեցույցներին։
2017-2018թթ. գրիպի սեզոնի դիմակայմանը վերաբերող նախարարի հրամանով հաստատված կանխարգելիչ և հակահամաճարակային բոլոր միջոցառումներն իրականացվում են։
Բուժկանխարգելիչ կազմակերպություններն ապահովվել են հակավիրուսային դեղով։ Հանրապետություն է ներկրվել գրիպի դեմ կանխարգելիչ 110 հազար դոզա պատվաստանյութ, որը բաշխվել է պոլիկլինիկական կազմակերպություններին։
ՀՀ ԱՆ մամուլի ծառայություն