Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բանակում սուր շնչառական հիվանդություններով, այդ թվում՝ գրիպով հիվանդ զինվոր չունենք: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:
Նա նշեց, որ բանակում զինվորներին պատվաստել են գրիպի դեմ, և կարելի է ասել` պատվաստումները 100 տոկոսանոց արդյունք են տվել: «Այս պահին սուր շնչառական հիվանդություններով որևէ հիվանդ չունենք բանակում»,- ասաց Ասոյանը:
Ըստ նրա` վերջին շրջանում ակտիվացել են սուր շնչառական վարակները, ինչը պայմանավորված է թե´ տոնական օրերից բխող շփումներով, թե´ ուղղակի սեզոնով: Ասոյանի խոսքով՝ առողջապահության նախարարությունը գրիպի դեմ 110 000 դոզա պատվաստանյութ է ստացել, և բոլոր թիրախային խմբերը պատվաստվել են: «Առաջին հերթին պատվաստվել են բժիշկները, հետո արդեն` թիրախային խմբում ընդգրկվող մարդիկ: Պատվաստումների հետ կապված գիտեք, որ մեր հասարակության վերաբերմունքը միանշանակ չէ, կան մարդիկ, որ առհասարակ հրաժարվում են բոլոր պատվաստումներից, սակայն կան մարդիկ էլ, որ ինքնակամ գալիս ու խնդրում են, որ իրենց պատվաստեն: Նշեմ, որ թիրախային խմբերի՝ մեծահասակներ, երեխաներ, հղիներ, պատվաստումն անվճար է»,- հայտնեց Ասոյանը: