կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-25 10:57
Հասարակություն

Այս տարի 7 մարդ է հոսպիտալացվել սուր շնչառական վարակներով

Այս տարի 7 մարդ է հոսպիտալացվել սուր շնչառական վարակներով

Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2014-ի 3-րդ շաբաթվա տվյալների համաձայն` գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվությունն ԱՀԿ անդամ երկրներում և եվրոպական տարածաշրջանում գտնվում է ցածր մակարդակի վրա:

 

Տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, ԱՀԿ տվյալների համաձայն, գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը լարված չէ:

 

ՀՀ-ում ներկայումս սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանգիստ է: Դիտվում է սեզոնային բնականոն ընթացք: Իրականացվող մոնիտորինգի տվյալներով` Հայաստանում սուր շնչառական վարակների հիվանդացությունը 2014թ. ընթացքում, 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, գտնվում է միևնույն մակարդակի վրա: Հանրապետությունում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը:

 

2014թ. անցած շաբաթների ընթացքում հոսպիտալացվել է միջին ծանրությամբ սուր շնչառական վարակների 7 դեպք: Հիվանդների հոսպիտալացումը պայմանավորված է եղել բժշկական օգնությանն ուշ դիմելով: Նրանք, ստանալով համապատասխան բուժում, դուրս են գրվել առողջացմամբ: