Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սոցիալական պետության գլխավոր պահանջներից մեկն էլ այն է, որ սոցիալապես անապահով խավերը պետք է զգան պետության հոգածությունը: «Սա է նախագահն արտահայտել, և մենք դա լիովին պաշտպանում ենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով գնաճի մեղմման վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությանը:
«Հարցն իսկապես օրակարգում է, գնաճի փաստն առկա է: Գնաճը որոշ առումներով օբյեկտիվ պատճառներ ունի, սակայն, նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ մենք բյուջեով հատուկ ուղղվածության խնդիրներ չենք նախատեսել, պետք է կառավարությունը միջոցներ գտնի, որի հնարավորությունն ունի, որ գնաճն առավել կարիքավոր խավերի վրա չանդրադառնա: Սա պետք է կարողանան ապահովել կառավարությունը»,- ասաց նա:
Հարցին` ի՞նչ հնարավորություն ունի կառավարությունը, որ այս պահին չի օգտագործում, պատգամավորը պատասխանեց. «Կառավարությունը, բնականաբար, նախատեսել է, որ գնաճի դեմ հիմնական պայքարը պետք է լինի տնտեսության աճը և արագընթաց զարգացումը, որովհետև, ի վերջո, մեկը մյուսով է պայմանավորված»:
Նա ընդգծեց, որ գնաճը չի ազդի այն անձանց վրա, ովքեր որ անհրաժեշտ աշխատանքի դիմաց վարձատրություն ունեն: «Սոցիալապես անապահով խավի համար մենք վաղուց ասել ենք, որ պետք է կենսաապահովման նվազագույն զամբյուղն ապահովել և դա պետք է ապահովի պետութւոնը, որ մարդիկ ի վերջո իրենց նվազագույն անհրաժեշտը կարողանան ձեռք բերել, որ եթե այդ եկամուտը չի ապահովում աշխատավարձով, գոնե պետք է պետական աջակցության տարբեր ծրագրերով իրականացվի: Սա մեր հիմնական պահանջն է, և որպես սոցիալական կուսակցություն, մենք սրա ջատագովն ենք վաղուց եղել: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի կառավարությունը այդ ռեսուսրենրը տրամադրի, դա իր պարտավորությունն է և նա դա պարտավոր է կատարել: Մենք էլ մաս լինելով կառավարությանը կանենք ամեն ինչ, որ այդ պարտավորությունը իրացվի»,- ասաց նա:
Իսկ թե պայքարի ինչ լուծումներ են տեսնում, Ռուստամյանը նշեց, որ լուծումները տեսնում են այն ամբողջական բարեփոխումների պրոցեսի մեջ, որը ոչ միայն քաղաքական են, նաև տնտեսական ու սոցիալական խնդիրների հետ են կապված: «Մենք ի վերջո համոզված ենք, որ ծրագիրը, որ կառավարության մեջ լինելով մենք հաստատել ենք ԱԺ-ում մինչև 22 թվականը պետք է իրացվի: Այդ ծրագիրը, եթե իսկապես կյանքի կոչվի, իսկ այսօր որևէ պատճառ չկա կասկածելու, որ ժամկետները, հստակ թիրախները, որոնք մատնանշված են ծրագրի մեջ չեն իրացվի, ես վստահ եմ, որ այդ գործընթացը բերելու է բոլոր այս խնդիրների լուծմանը»,- եզրափակեց նա: