Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց որոշում, ըստ որի` փոփոխություններ են կատարվում «Սոցիալապես անապահով ընտանիքներին DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության (ՀՀՌՑ) կողմից լիովին իրականացվել են ՀՀ տարածքում վերգետնյա թվային հեռուստատեսության ներդրման ժամանակացուցային աշխատանքները և թվային հեռարձակման անհրաժեշտ համակարգերն ու ենթակառուցվածքները պատրաստ են շահագործման:
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված է, որ 2016 թվականի հունվարի 1-ին ՀՀ ամբողջ տարածքում դադարեցվում է անալոգային հեռուստահեռարձակումը, և այդ պահից սկսած` Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվում է միայն թվային հեռուստահեռարձակում:
Սոցիալապես անապահով խավին անվճար կարգով DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի տրամադրումը նախատեսված է Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգով պետության կողմից ստանձնած պարտավորությամբ և ուղղված է ՀՀ բնակչության սոցիալապես անապահով անձանց տեղեկատվության մատչելիության իրավունքի ապահովմանը:
ՀՀ կառավարության` 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1532-Ն որոշման համաձայն` DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր են տրամադրվել սոցիալապես անապահով 46494 ընտանիքների, սակայն դեռևս 61064 սոցիալապես անապահով ընտանիքներ չունեն թվային հեռուստատեսային հաղորդումներ դիտելու հնարավորություն:
ՀՀ կառավարության` 2016 թվականի մարտի 3-ի N 269-Ն որոշման 5-րդ կետով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ հանձնարարվել է ներկայացնել ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Սոցիալապես անապահով ընտանիքներին DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխման կարգը հաստատելու մասին» N 1532 –Ն որոշման մեջ այդ որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու մասին առաջարկություն:
Նախագծով առաջարկվում է սոցիալապես անապահով ևս 61064 ընտանիքներին, որպես սոցիալական աջակցություն, հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխումն իրականացնել սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) միջոցով: Նախագծով կապահովվի սոցիալապես անապահով ընտանիքների համար հեռուստատեսային հաղորդումներ դիտելու հնարավորության ստեղծումը:
Որոշման նախագիծն ընդունվեց: