Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, yerkir.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե կառավարությունն ունի՞ հաշվարկ` էլեկտրաէներգիայի և դրան հետևեւելիք` առաջին անհրաժեշտության ապրանքների գների թանկացման հետևանքով որքան ընտանիքներ կհամալրեն սոցիալապես անապահով ընտանիքների շարքերը, նախարարը տվեց այն պատասխանը, որը ներկայացրել էր կառավարության նիստի ժամանակ, այն է` այսօր ունենք 105 հազար անապահով ընտանիք, որոնք ստանում են ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ կամ եռամսյակային հրատապ օգնություն:
Հաշվարկը կատարվել է հետևյալ կերպ` որ մեկ ընտանիքի հաշվով էլեկտրաէներգիայի սպառումը ամսական կազմում էր շուրջ 200 կիլովատտ, էլեկտրաէներգիայի սակագնի` 3,85 դրամով ավելացումը կազմում է ամսական 770 դրամ, և առաջարկվել է, որ 1000 դրամով ավելացվի այդ ընտանիքներին տրվող օգնությունը:
Կրկնեցինք հարցը` կառավարությունն ունի՞ հաշվարկ, թե էլեկտրաէներգիայի և դրան հետևեւելիք` առաջին անհրաժեշտության ապրանքների գների թանկացման հետևանքով որքա՞ն ընտանիքներ կհամալրեն սոցիալապես անապահով ընտանիքների թիվը, նախարարը պատասխանեց. «Անապահովության գնահատման համակարգին կարող է դիմել ցանկացած ընտանիք, անձ, ով իրեն համարում է սոցիալապես անապահով ու հաշվառվել, այսինքն` համակարգին դիմելիությունը սահմանափակ չէ: Դիմելուց հետո արդեն ընթացակարգերով, բնութագրիչներով, չափորոշիչներով գնահատվում է տվյալ ընտանիքի անապահովության մակարդակը: Եթե այն համապատասխանում է կառավարության սահմանած չափորոշիչներին, այդ ժամանակ սահմանվում է ընտանիքի կարգավիճակը և վճարվում է նպաստ»:
Մեր դիտարկմանը, որ քաղաքական ընդդիմությունը համարում է, որ բնակչության 70-80 տոկոսն է այսօր սոցիալապես անապահով` ըստ էության, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Դե հիմա ասելով չի, կա վիճակագրություն, կան ընթացակարգեր»:
Հարցին` կկարողանա՞ն վճարել քաղաքացիները էլեկտրաէներգիայի ու գազի դիմաց, նախարարը պատասխանեց. «Ընդանրապես սակագնի ցանկացած բարձրացում, բնական է, որ լրացուցիչ դժվարություններ է ստեղծում, և կառավարության առաջնահերթ խնդիրն է սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցություն ցուցաբերելը, ինչը և արվում է»: