| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հունվարի 12-ին` ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1987 թ. ծնված Գրիգոր Ա.-ն:
Ոստիկանությունը հայտնում է, որ նա հայտարարել է, թե «Հայաստան» հանրախանութի մոտակայքում սուր գործիքով հարվածել են իրեն: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 12-ին` ժամը 22.00-ի սահմաններում, Երևանի Երզնկյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության և քաշքշուկի ժամանակ 1990 թ. ծնված Հովհաննես Հ.-ն դանակով հարվածել է Գրիգոր Ա.-ին` պատճառելով վնասվածք: Պարզվել է նաև, որ նույն միջադեպի ընթացքում Կարեն Վ.-ն երկու անգամ ձեռքով հարվածել է Գրիգոր Ա.-ի ընկերոջ` 1985 թ. ծնված Դավիթ Խ.-ի դեմքին` պատճառելով վնասվածքներ, իսկ քաշքշուկին մասնակից մյուս անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել նրան: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց, Հովհաննես Հ.-ին և Կարեն Վ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Նշենք, որ երեկ «Հայազն» կուսակցությունը հայտարարել էր, որ «Զորակն» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Հարությունյանը դանակահարել է Գրիգոր Ամիրյանին` պատճառելով 13 սմ խորությամբ վերք և կտրելով արյունատար անոթը: