Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում ներառված է «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին հարցը:
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 4-րդ հոդվածով սահմանվում են ընդերքի օգտագործման և պահպանության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորման հիմնադրույթները։ Ընդ որում, նույն հոդվածով որպես հիմնադրույթ է հռչակված ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնությունը։ Սակայն, պարզ չէ, թե կոնկրետ որ տեղեկատվությունն է ենթակա հրապարակման, ինչ սկզբունքով է իրականացվում նշված հրապարակումը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թեպետև ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացում որոշակի առումով առկա է տվյալների հրապարակայնություն, սակայն դրանց իրավական հիմքերը հասկանալի չեն, ինչպես նաև առկա չէ համապատասխան տեղեկատվության հրապարակման համակարգվածություն կամ սկզբունքայնություն: Բացի այդ, չի հրապարակվում տրամադրված պաշարների քանակի, արդյունահանման ծավալների վերաբերյալ տեղեկատվությունըՆ
Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (այսուհետ նաև՝ ԱՃԹՆ) ստանդարտով հստակ սահմանված են ընդերքօգտագործման ոլորտում հրապարակման ենթակա տեղեկատվության շրջանակին առնչվող մի շարք հարցեր: Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող միջազգային կազմակերպություն է, որին 2017 թվականի դրությամբ անդամակցում են 51 երկրներ: 2015 թվականից Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնել է ԱՃԹՆ-ին անդամակցության գործընթաց: 2016 թվականի դեկտեմբերի 28-ի գրությամբ՝ ՀՀ կառավարությունը պաշտոնապես ներկայացրել է թեկնածության հայտը և 2017 թվականի մարտի 9-ի դրությամբ հանդիսանում է ԱՃԹՆ-ի թեկնածու երկիր:
Անհրաժեշտություն է առաջացել ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված մի շարք դրույթներ համապատասխանեցնել ԱՃԹՆ-ի ստանդարտներին:
Նախագծերի ընդունման արդյունքում նախատեսվում է ապահովել ՀՀ օրենսդրության համապատասխանցեում ԱՃԹՆ-ի ստանդարտին Հայաստանի Հանրապետությանում ԱՃԹՆ-ի ստանդարտի սահուն իրականացման նպատակով: Մասնավորապես, հանքարդյունահանող ընկերությունների և համապատասխան լիազոր մարմինների կողմից կտրվեն ոլորտում ծավալված գործունեության ընթացքում իրականացրած ֆինանսական հոսքերի և այլ տվյալների մասին հրապարակային հաշվետվություններ: Դրանք հետագայում կհամադրվեն կառավարության կողմից վարձվող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից, որն այդ վերլուծության արդյունքում հանրային զեկույց: Սա թույլ կտա հանքարդյունաբերության ոլորտի տեղեկատվությունը հանրության համար դարձնել առավել բաց և հասանելի, ինչն էլ կնպաստի ոլորտի շարունակական բարելավմանը: Այս նախագծերով սահմանված փոփոխությունների իրականացումը անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կարողանա ներդնել թափանցիկության բարելավման հաշվետվողականության մեխանիզմներ, որի արդյունքում միայն, 2019 թվականին անցնելով միջազգային վավերացման գործընթաց, կկարողանա ճանաչվել ԱՃԹՆ-ի ստանդարտին համապատասխանող երկիր: