|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներառել է որոշում` «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին հարցը:
Գործող ՀՀ Աշխատանքային օրենսգրքում գործատուի կողմից աշխատողների հաստիքները կամ թվաքանակը կրճատվելու, ինչպես նաեւ հավասար որակավորման կամ արտադրողականության դեպքում, աշխատանքում մնալու նախապատվության չի նախատեսում հայրենիքի պաշտպանության համար զոհված կամ առողջությունը կորցրած` հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքի անդամների համար: Նման մոտեցումն արդարացի համարվել չի կարող, քանի որ զինծառայողի ընտանիքի անդամի աշխատանքը կորցնելու հետեւանքով ընտանիքը կարողէ հայտնվել սոցիալական ծանր պայմաներում: Նման մոտեցումը չի բխում սոցիալական, ինքնիշխանպետության, ինչպես նաեւ Ազգ-բանակ հայեցակարգի բովանդակությունից: Նման նախապատվության իրավունքի մասին օրինադրույթի բացակայությունն արդարացի դժգոհություն է առաջացնում հասարակության շրջանում:
Նախագծով առաջարկվում է գործատուի նախաձեռնությամբ աշխատողների հաստիքները կամ թվաքանակը կրճատելիս աշխատողների հավասար որակավորման կամ արտադրողականության դեպքում աշխատանքը շարունակելու նախապատվությունը տալ հայրենիքի պաշտպանության համար զոհված կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռքբերած զինծառայողի ընտանիքի անդամներին` ծնողին, կնոջը, երեխային, ինչպես նաեւ ընտանիքի անդամ հանդիսացող քրոջը եւեղբորը, եթե նրանց ընտանիքում ինքնուրույն վաստակով այլ աշխատող չկա: