կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-14 12:36
Հասարակություն

Օրվա հացի փողն են վաստակում, միջին ապրող ընտանիք է. մանրամասներ զոհված զինծառայողի ընտանիքի մասին

Օրվա հացի փողն են վաստակում, միջին ապրող ընտանիք է. մանրամասներ զոհված զինծառայողի ընտանիքի մասին

Տեղեկացրել էինք, որ փետրվարի 14-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող` 1995թ. ծնված Արման Սերգեյի Օսիպյանը:

 

20-ամյա Արման Oսիպյանը Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղից էր: Yerkir.am-ի հետ զրույցում Արտանիշի գյուղապետ Կարեն Շուշանյանը նշեց, որ Օսիպյանն ունի մեկ եղբայր, ով  նույնպես պայմանագրային զինծառայող է` նոր է անցել ծառայության:

 

«Միջին ապրող ընտանիք է: Հայրն առողջական խնդիրներ ունի, մայրը` նույնպես: Մայրն ընկել էր, ոտքը կոտրվել էր, հիմա նորմալ չի կարողանում քայլել, անընդհատ ցավեր է ունենում: Նրանց հետ է ապրում նաև պապը: Ծնողները մեծ չեն` 40-45 տարեկան: Հայրը չի աշխատում, մորն էլ նոր եմ գյուղապետարանում աշխատանքի դասավորել` հավաքարար է: Օրվա հացի փողն են վաստակում, էլի»,-ասաց գյուղապետը:

 

Նա տեղեկացրեց նաև, որ քիչ առաջ է վերադարձել Օսիպյանների տնից. ծնողներն արդեն լսել են լուրը, բայց տղայի դին դեռ չի տեղափոխվել Երևան: «Սաղ գյուղն էնտեղ է: Չգիտենք էլ` ինչ անել, ինչ ասել, ոնց մխիթարել»,- ասաց գյուղապետը: