Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սկզբում նրա ողորկ, աղքատիկ տեսքը ծաղրի առարկա էր, սակայն հիմա Հռոմում հանրահայտ դարձած ամանորյա ողորկ եղևնին կարող է տեղափոխվել ժամանակակից արվեստի թանգարան:
Ամանորից մի քանի շաբաթ առաջ եղևնին մեռնող ծառի տեսք ուներ: Տեղի իշխանությունները 50 հազար եվրո էին ծախսել` այն տեղափոխելու համար: Տոնածառի տեսքից դժգոհողները ասում էին, թե այդ տոնածառն իր խեղճ տեսքով արտահայտում է Հռոմում վերջին տարիներին ստեղծված վիճակը: Սուրբ ծննդյան օրերին արդեն բոլորն էին խոսում այն մասին, որ տոնածառը իր տեղը պետք է գտնի ժամանակակից արվեստների թանգարանում: Հաղորդվում էր, որ Հռոմի իշխանությունները մտադիր են տոնածառի մոտ մի փայտե տնակ կառուցել, որտեղ կանայք կառանձնանան և կրծքով կկերակրեն իրենց երեխաներին: Սպասվում է, որ տոնածառի ճակատագիրը հայտնի կդառնա հունվարի 8-ին` մամուլի ասուլիսի ժամանակ:
Մինչ այդ, սոցիալական ցանցերում գրառումներ են արվում, որտեղ օգտատերերը գովում են տոնածառը, հիանում նրանով, տեղադրում տոնածառի լուսանկարները:
«Մենք երբեք քեզ չենք մոռանա», «Մնա Հռոմում» ,«Դու հիասքանչ ես»,- գրել են բազմաթիվ օգտատերեր: