կարևոր
619 դիտում, 50 րոպե առաջ - 2026-09-13 15:44
Քաղաքական

Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերազմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն-քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան

Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերազմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն-քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.

«Այսօր լրանում է ջերմուկյան մարտերի կամ «երկօրյա պատերազմի» չորրորդ տարելիցը։ Հայաստանը կորցրեց 200–ից ավելի կյանքեր եւ կորցրեց տարածքներ։ Այդ պատերազմը դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն-քարոզչական մանիպուլյացիայի «անկյունաքարերից» մեկը։
Իշխանությունը, որ 2022 թվականին հայտարարում էր, թե դա հարձակում է Հայաստանի վրա, այսօր հայտարարում է, թե տարածքների հարցը կլուծվի սահմանազատման ու սահմանագծման գործընթացով։ Իսկ Ադրբեջանը որեւէ անգամ չի հաստատել դա, եւ ավելին՝ Ալիեւը դեռեւս այն ժմանակ հայտարարել է, որ դուրս չեն գալու զբաղեցրած տարածքներից, որ դրանք իրենցն են։ Որեւէ այլ հայտարարություն՝ Բաքուն չի արել այդ թեմայով։

Իսկ Երեւանը թեմայի վրա կառուցել է քարոզչական արշավ, որը իրականացնում է առ այսօր, առաջ բերելով մի շարք մանիպուլյատիվ «թեզեր», ու առ այսօր չպատասխանելով գլխավոր մի հարցի՝ եթե իրապես համարել են, որ դա հարձակում է Հայաստանի տարածքի վրա, ինչո՞ւ այդ օրը եւ կամ հաջորդ օրը, չի հայտարարվել ռազմական դրություն։ Այդ քայլը պետք է կատարվի ըստ Սահմանադրության, եթե լինի հարձակում կամ նույնիսկ հարձակման սպառնալիք։ Երեւանը գնահատել է դա հարձակում, բայց փաստորեն միայն բանավոր, որովհետեւ չի իրականացվել Մայր Օրենքով սահմանված կարգը։ Այս հարցը, ըս իս, առանցքային հարցն է ջերմուկյան դեպքերը հասկանալու համար։ Ու այդ առանցքային հարցը չունի պատասխան։

Իհարկե ավելորդ չէ նաև հիշեցնել ուշագրավ ժամանակագրությունը․ 2022 թվականի օգոստոսի 31–ին տեղի է ունենում հանդիպում Բրյուսելում՝ Շարլ Միշելի հայտնի բրյուսելյան ձեւաչափով՝ Միշել–Փաշինյան–Ալիեւ։ Այդ հանդիպմանը նախորդող գիշերը Երեւանին ներկայացվում է Բաքվի ու Բրյուսելի համաձայնեցրած՝ այսպես կոչված «ռեինտեգրացիայի» պլանն Արցախի համար, թե ինչպես է Արցախը դառնալու Ադրբեջանի մաս, առանց որեւէ կարգավիճակի, պարզապես՝ Ադրբեջանի սովորական մաս, ինչպես մյուս մասերը։ Երեւանը հրաժարվում է հարցը ընդգրկել բանակցության օրակարգ։ Բնականաբար, հաջորդ օրը բանակցությունը անցնում է լարված։

Երկու շաբաթ անց տեղի է ունենում հարձակումը Ջերմուկի ուղղությամբ, եւ մի քանի այլ ուղղություններով։ Դրանից երեք շաբաթ անց՝ 2022 թվականի հոկտեմբերի 6–ին Պրահայում տեղի է ունենում Մակրոն–Միշել-Փաշինյան-Ալիեւ քառակողմ հանդիպում, որի ընթացքում Փաշինյանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս»։