| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նախկինում դատապարտված Ռուբեն Ս-ն մեղադրվում է նախկին կնոջը ծեծի ենթարկելու մեջ: Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2017 թվականի նոյեմբերի 27-ի գիշերը նախկին կնոջ կողմից իր հասցեին վիրավորական արտահայտություն կատարելու շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում ծեծել է նրան՝ երկու անգամ ձեռքով հարվածել է նրա գլխի և դեմքի հատվածին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Հաջորդ օրը նախկին կնոջ կողմից կրկին իր հասցեին վիրավորական արտահայտություն կատարելու և գումար չվաստակելու մեջ մեղադրելու հարցի շուրջ վիճաբանել է Նարինե Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում ծեծել է վերջինիս և այլ բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ն.Հովհաննիսյանի մարմնի տարբեր մասերին, աջ ձեռքով սեղմել է նրա կոկորդի շրջանում և բազուկների, աջ դաստակի, աջ ազդրի և աջ սրունքի արյունազեղումների ձևով նրան պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Բացի այդ, Ռուբեն Հ-ն 2017 թվականի դեկտեմբերի 04-ին, ժամը 02:30-ի սահմաններում, օգտվելով սեփականության իրավունքով նախկին կնոջը պատկանող տան մուտքի դռան փականը բաց լինելու հանգամանքից, վերջինիս կամքին հակառակ, առանց նրա թույլտվության, ապօրինի մուտք է գործել բնակարան և գիշերել այնտեղ՝ այդ կերպ խախտելով նախկին կնոջ բնակարանի անձեռնմխելիությունը: Հաջորդ օրը ևս տղամարդը նախկին կնոջ կամքին հակառակ մտելէ նրա տուն և գիշերել այնտեղ: Վերջին անգամ տղամարդը կնոջ տուն է մուտք գործել 2017 թվականի դեկտեմբերի 21-ին՝ կոտրելով տան հետնամասի դուռը:
Ռուբեն Հ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: