|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երևանում երկու օր առաջ ողբերգական և արտակարգ դեպք է տեղի ունեցել` 30-ամյա տղամարդը ծեծելով սպանել է 20-ամյա իր կնոջը: Ոստիկանության լրատվության բաժնից Yerkir.am-ին տեղեկացրեցին, որ նոյեմբերի 11-ին հաղորդում են ստացել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ Արին Բերդի փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 1998թ. ծնված Ք. Ի.-ին:
Պարզվել է, որ տանը վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 1988թ. ծնված Ի. Ն.-ն հարվածներ է հասցրել կնոջը: Տղամարդն այդ օրն իսկ բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն և բաց թողնվել:
Հիվանդանոցում գտնվող կինը, այդպես էլ գիտակցության չգալով, երեկ երեկոյան մահացել է: Կատարվում է քննություն: