|
Փոխարժեքներ
14 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
2014-ը կինոյի ոլորտում բարեբեր էր` նկարահանված ֆիլմերի քանակի առումով, սակայն դրանց որակի առումով` դեռ շատ անելիքներ կան: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն ասում է, որ վաճառված տոմսերի քանակը կինոարտադրանքի որակի համար չափանիշ չէ:
Ըստ նրա` այս տարի մի շարք ֆիլմեր տարբեր միջազգային կինոփառատոներում մրցանակների են արժանացել, սակայն Հայաստանում դրանց հանդեպ հանդիսատեսի ուշադրությունը մեծ չէ: «Օրինակ` «Փարաջանով» ֆիլմը քանի-քանի մրցանակների արժանացավ, իսկ Հայաստանում այն մեծ հանդիսատես այդպես էլ չունեցավ: Տարիներ առաջ մի սերունդ հումորային ու թեթև, կեղծ արժեքներ քարոզող ֆիլմերով դաստիարակվեց, դրա համար էլ հիմա դժվար է որակյալ ֆիլմեր ակնկալել: Այսօր Հայաստանում բոլորը կինո են նկարում, մի կողմից դա լավ է, նշանակում է` կինոարտադրությունն անկախ է, սակայն, մյուս կողմից էլ, մարդիկ կինո են նկարում` առանց մասնագետ լինելու»,- ասաց Գևորգյանը:
Ըստ նրա` այսօր մենք չունենք այն ֆիլմը, որը բացարձակ փառատոնային հաջողություն կբերի, սակայն 2015-ի հետ կապված մեծ հույսեր ունի: «Այն, որ չունենք մեծածավալ աշխատանքներ, դժվար կյանքից է գալիս, քանի որ մեծ կտավի ֆիլմ ստեղծելու համար նաև խոշոր գումարներ են պետք»,- ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենը: