կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-23 09:43
Հասարակություն

Այս տարի 600-ից ավե­լի քրեական հեղինակություն է եկել Հայաստան. «Հրապարակ»

Այս տարի 600-ից ավե­լի քրեական հեղինակություն է եկել Հայաստան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ դեկ­տեմբերի 18-ին Հայաստան են ժամանելու բազմաթիվ քրեական հեղինակություններ Ռուսաստանից ու տարբեր երկրներից` մասնակցելու օրենքով գող Արմեն Կանեւսկոյի մահվան հեր­թական` 7-րդ տարելիցին: Նրանց դիմավորել է Արմեն Կանեւսկոյի եղբայրը` Արտյոմը:

Մեր տեղեկու­թյուններով` քրեական հեղինակու­թյունների քանակն այս տարի ան­նախադեպ մեծ է եղել` 600-ից ավե­լի մարդ է ժամանել Հայաստան: Նրանց մի մասը դեկտեմբերի 15-ից սկսած է ժամանել: Հիմնականում եկել են Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերի օրենքով գողեր, նաեւ` հեղինակություններ Հունաս­տանից: Կանեւսկոյի` Շահումյանի գերեզմանատանը գտնվող շիրիմին այցելելուց հետո հյուրերը գնացել են այդ տարածքում գործող «Սան Լազար» սգո սրահ` սեղանի շուրջ իրենց «ախպորը» հիշելու: Ներկա­ների քանակն այնքան մեծ է եղել, որ սրահի երկու հարկերն էլ լեփ-լեցուն են եղել, իսկ մեքենաներն էլ մոտ մեկ ժամ չեն կարողացել դուրս գալ տարածքից: Ներկաների մեծ մասը դրսի հյուրեր են եղել:

Տեղա­կան հայտնի հեղինակություններից էլ, մեր տեղեկություններով, գրեթե մարդ չի եղել, քանի որ Կանեւսկոյի «կռուգը»՝ ի դեմս Արտյոմի, հայաստանյան քրեական հեղինակությունների հետ մտերմություն չի անում: Տեղական հայտնի դեմքերից եղել է 90-ականների հայտնի հեղի­նակություն, ազգությամբ եզդի Ճակոյի եղբայրը՝ Ռաֆոն, ով նույնպես օրենքով գող է: Ներկա են եղել նաեւ ԱԺ նախկին պատգամավորներ Բուռնաշը՝ Աշոտ Աղաբաբյանը, եւ ԲՀԿ-ական Վահան Կարապետյանը՝ Չերրիի Վահանը:

Մենք տե­ղեկացանք, որ դրսից ժամանած հյուրերի մի մասը՝ Կանեւսկոյի ամենամտերիմները, մնացել են Հա­յաստանում, դեռ չեն մեկնել ու այս օրերին իրենց ժամանակն անցկաց­նում են հիմնականում Կանեւսկոյ Արտյոմի հետ: Հյուրերի հիմնական մասը սովորաբար հանգրվանում է Արթուր Բաղդասարյանի եղբորը պատկանող «Իմպերիալ» հյուրանո­ցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում