Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակը» գրում է. «Նախագահի երդմնակալությունից հետո Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում տրված պետական ընդունելությանը ապրիլի 9-ին մոտ 500-600 հյուր է եղել։ Ներկա է եղել ինչպես հայաստանյան քաղաքական ողջ էլիտան, այնպես էլ Արցախի՝ ի դեմս նախագահի և պաշտպանության նախարարի։ Եղել են հյուրեր Վրաստանից, Ռուսաստանից, արաբական աշխարհից։ Քաթարի վարչապետն է եղել, Եվրոպայից, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ Ընդդիմությունից եղել են Վարդան Բոստանջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը և Վարդևան Գրիգորյանը։
Ներկա է եղել նաև մտավորական-հասարակական էլիտան՝ Տիգրան Մանսուրյան, Ռոբերտ Ամիրխանյան, Ռադիկ Մարտիրոսյան և այլք։ Արմեն Սարգսյանը սրահ է մտել Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ, նրանց սեղանի մոտ նստած են եղել Վեհափառը, Բակո Սահակյանը, Վաչե Մանուկյանը:
Երեկոյի ողջ ընթացքում նվագել է պետական սիմֆոնիկ նվագախումբը` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ՀՀ հիմնը հնչել է կենդանի կատարմամբ։ Երեկոյի հերոսն ընթացքում մոտեցել է բոլոր սեղաններին, շփվել ներկաների հետ: «Քյարթու» էլիտան ակնհայտ դիսկոմֆորտի մեջ է եղել, քյաբաբ և քյաբաբային երաժշտություն չի հնչել՝ մեզ պատմեց մասնակիցներից մեկը։ Ամեն ինչ եղել է եվրոպական ոճի և ճաշակի մեջ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: