Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ճիշտ չի լինել ասել, որ նման մոտեցումը հիմք չունի, Դավիթ Հարությունյանն ունի իր կարծիքը. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի այն հայտարարությանը, որ ԱԺ-ում քվեարկության ժամանակ իրարանցում առաջացրած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը սահմանադրական չէ։
«Բայց այդ դեպքում առաջանալու էր այն մոտեցումը, որ սահմանադրական է, և մեծամասնության հանդեպ կարող էր հնչել մեղադրանք, որ փորձել է հեշտ ճանապարհով գնալ, ու եթե կա վեճ, տարբեր ընկալում, ապա մեծամասնությունը պետք է գնա բարդ ճանապարհով, որպեսզի չմեղադրվի»,- ասաց Թովմասյանը:
Նա նաև հերքեց, որ իր ու Դավիթ Հարությունյանի միջև լարված հարաբերություններ կան, ինչի պատճառով վերջինս փորձել է խորհրդարանական մեծամասնությանը «սխալ հանել» ԱԺ-ում։
«Ես շատ ջերմ ու ընկերական հարաբերություններ ունեմ Դավիթ Հարությունյանի հետ։ Մոռացե'ք, տենց բաներ մի' փնտրեք։ էսօրվա մամուլն էլ է էդպիսի բաներ գրում, չկա այդպիսի բան»,- նշեց Թովմասյանը։