|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի մեջլիսում հերթական հարձակման փորձն է եղել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանի վրա:
Ըստ Demokrathaber-ի՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ կապ ունեցող կասկածելի փաստաթղթերը վերանայելու՝ Փայլանի կոչից հետո այդ կուսակցությյունից կին փոխնախագահ Իլքնուր Ինջեոզը վիրավորանք և ատելություն պարունակող հայտարարություններ է հնչեցրել Փայլանի հասցեին:
«Դուք վերջին անձն եք, անգամ վերջին անձը չեք կարող լինել, ումից բարոյականության դասեր կարող ենք ստանալ: Սա անպայման պետք է ասեմ՝ դու ամենավերջին անձն անգամ չես այս խորհրդարանում»,- Փայլանին ասել է ԱԶԿ-ականը:
Հայ պատգամավորը պատասխանել է՝ ասելով. «Անբարոյականություն մի' արեք»:
Այս խոսքերից հետո ԱԶԿ-ական Ինջեոզը փորձել է հարձակվել Փայլանի վրա: Վեճի թեժացումից հետո խորհրդարանի նիստը որոշ ժամանակով դադարեցվել է:
Միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: