կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-06 10:54
Աշխարհ

ԱՄՆ պետդեպը հրաժարվել է մեկնաբանել Կարո Փայլանի դեմ հարձակումը` «մանրամասների չի տիրապետում»

ԱՄՆ պետդեպը հրաժարվել է մեկնաբանել Կարո Փայլանի դեմ հարձակումը` «մանրամասների չի տիրապետում»

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոներն ամենօրյա ճեպազրույցի ընթացքում խոսել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի մասին:

Հիշեցնելով, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը դիմել է Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասին` կոչ անելով հրապարակայնորեն դատապարտել Թուրքիայում Փայլանի նկատմամբ իրականացված հարձակումները, ինչպես նաև զբաղվել նրա անվտանգության ապահովման հարցով, լրագրողը հարց է ուղղել Թոներին, թե ինքը հետևո՞ւմ է այդ իրավիճակին և կարո՞ղ է մեկնաբանություն անել այդ մասին: 

Հարցին ի պատասխան` Թոները նշել է, որ  ինքը «մանրամասն տեղեկությունների չի տիրապետում տվյալ անձի և կատարվածի մասին»:

«Ես պետք է ուսումնասիրեմ այս հարցը, որպեսզի կարողանամ անկեղծ լինել: Սակայն ակնհայտ է, երբ քաղաքական կուսակցության անդամը ենթարկվում է բռնության կամ ձերբակալվում է, մտահոգության առիթ է մեզ համար: Բայց քանի որ ես այս հարցի շուրջ մանրակրկիտ տեղեկությունների չեմ տիրապետում, կհրաժարվեմ հետագա մեկնաբանություններից»,- ասել է նա: