|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Հայաստանի ազգային պատկերասրահում սեպտեմբերի 15-ին բացվեց «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսը: Այս տարի լրանում էր աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը: Հոբելյանն ընդգրկված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի` 2017 -ի հիշարժան տարեթվերի շարքում:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Այվազովսկու կտավների ցուցադրությունն անախադեպ աճ է գրանցել: Ըստ նրա՝ պատկերասրահն այս տարի 80 000 այցելու է ունեցել, որոնցից 43.529-ը /սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 16-ը/ այցելել է պատկերասրահ՝ Այվազովսկու գործերը դիտելու:
«Նման մեծ թվով այցելուներ ունենալը նաև փիարի միջոցով է: Անկեղծ ասած՝ մենք ժամանակակից փիարի բոլոր մեթոդները կիրառել ենք, որպեսզի ցուցադրությունը գովազդենք: Որևէ ցուցադրություն նման թվաքանակով այցելություններ չի ունեցել»,- ասաց Ծատուրյանը:
Հիշեցնենք, որ ցուցադրությանը ներկայացված էր «Քաոս. Աշխարհի արարում» աշխարհահռչակ կտավը, որն առաջին անգամ էր ցուցադրվում Հայաստանում: Կտավը Հայաստան էր բերվել Վենետիկի Մխիթարյան միաբանությունից: